Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հՀանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացման եւ ընդլայնման մասին: Նախագահ Սահակյանի խոսքով` այն կարեւոր է թե ներքին, թե արտաքին քաղաքական տեսանկյուններից:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական - Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Վասիլի Աթաջանյանը:



























