Նոր Նորքի Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորի հատվածում երեկ՝ փետրվարի 19-ի կեսգիշերին, ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մասնատված դիակի գանգ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանները նույն վայրում հայտնաբերել էին տղամարդու մասնատված դի: Այդ ժամանակ մանավորապես հայտնաբերվել էր ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում: Մասնատված դիակի ինքնությունը հայտնի չէ: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, նշանակված են փորձաքննություն:




























