Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկի եւ ընտրության արդյունքներն անվավավեր ճանաչելու վերաբերյալ 51 դիմում են ստացել, որոնք վերաբերում են 57 տեղամասերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղարի Հերմինե Հարությունյանը:

Նա նշեց, որ 47 դիմում ստացվել է տեղամասերում քվերարկության արդյունքներն անվավավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ 4 դիմում վերաբերում էին 10 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկին: Դրանցից 2-ը ներկայացված է Րաֆֆի Հովհաննիսյանի, մեկը` Սերժ Սարգսյանի վստահված անձի, մեկը` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի: Հերմինե Հարությունյանը նշեց, որ  բոլոր դիմումները վերաբերում են Երեւանի թիվ  2,3, 5 ընտրատարածքային ընտրական տեղամասերին:

Ի դեպ, երեկ ժամը 15.00-ին ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը:Վերահաշվարկի վերաբերյալ դիմում-բողոքները համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովները կքննարկեն այսօր, իսկ մնացածները կքննարկեն մինչեւ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը` փետրվարի 25-ը: