Հունվարի 21-ից մինչ փետրվարի 19-ը հացադուլ արած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ Գենետիկ հետազոտությունների կենտրոնից վերցրել է երրորդ անգամ հանձնած անալիզների պատասխանների իր օրինակը: Նախագահի թեկնածուն նշեց, որ արյան մեջ շեղումներ կան: :

«Բնականաբար, 30-օրյա հացադուլին համապատասխան արյան մեջ կան շեղումներ: Իմ անձնական բժիշկը հսկում է իմ վիճակը: Համալիր հետազոտության դիմելու կարիք այս պահի դրությամբ դեռ չեմ տեսնում»,- ասաց նա` հավելելով, որ հնարավոր է ավելի ուշ դիմի համալիր հետազոտության:  Նշենք, որ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի` հայասատանյան ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումից հետո հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դադարեցրեց հացադուլը, հավաքեց վրանըեւ գնաց տուն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am