Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա:

Բնականաբար՝ դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը գրեթե կիսով չափ նվազել է՝ դեկտեմբերը տարվա ամենաակտիվ, իսկ հունվարը՝ ամենապասիվ ժամանակահատվածն է: Այնուամենայնիվ՝ 12ամսյա կտրվածքով 9.1% ակտիվությունը բավական բարձր ցուցանիշ է:

Նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 18.8%, գյուղատնտեսությանը՝ 2.1%: Ընդ որում՝ արդյունաբերության աճը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ամենաբարձրն է: Շինարարության ծավալը նվազել է 17.6%-ով: 

Ծառայությունների ոլորտը կրկին գրանցել է դինամիկ աճ՝ 7.5%

Առեւտրի շրջանառությունը հունվարին կազմել է 115 մլն դրամ, աճը 5.7% է; Արձանագրվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 6% աճ (810 մլն կՎտ/ժամ):

Միջին աշխատավարձը դեկտեմբերին կազմել է 140 հազ. դրամ՝ նախորդ տարվա հունվարի ցուցանիշը գերազանցելով 4,5%-ով, սակայն դեկտեմբերի համեմատ նվազելով 21.4%-ով: Սա պայմանավորված է նրանով, որ հունվարին, որպես կանոն, պարգեւավճարներ չեն տրվում: