Եթե Վազգեն Մանուկյանին թվում է, թե «Ժառանգությունում» կգտնվեն այնպիսիները, որոնք կմագլցեն Ազգային ժողովի դարպասները, ապա նա սխալվում է: Այդ մասին այսօր՝ փետրվարի 20-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ մեկնաբանելով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն օրիգինալ կլինի այն դեպքում, եթե հայտարարի, որ թեեւ նախագահի ընտրությունները կեղծված էին,  ինքը դրանք չի բողոքարկի:

Անահիտ Բախշյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չէ քայլեր ձեռնարկել, որոնք իրենից առաջ արել են իր նախորդները. «Իր հետագա քայլերի մասին Հովհաննիսյանը կտեղեկացնի այսօր՝ Ազատության հրապարակում»:

Բախշյանը նաեւ նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքային, ազնիվ հայրենասեր է, որը հոգ է տանում իր ժողովրդի մասին. «Հովհաննիսյանն այնքան ազնիվ է, որ հայ ժողովրդին փորձության չի տանի, սակայն կօգտագործի քաղաքակիրթ բոլոր միջոցները, որպեսզի իշխանությունը վերադարձնի ժողովրդին»: