Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդում 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա 500 մլն դրամ մնացորդը կփոխանցվի պետական բյուջե: ՀՀ ոստիկանության առաջարկությամբ՝ սույն որոշման նախագիծը մտել է ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգ: Այդ գումարները պետական բյուջեում օգտագործվելու են այլ պետական կարիքների համար;
Նշենք, որ ճանապարհային ոստիկանության արտաբյուջեն ձեւավորվում է ճանապարհային երթեւեկության խախտումների համար սահմանված տուգանքներից, հատուկ համարանիշների վաճառքից, տրանսպորտային միջոցի հաշվառման համար գանձվող վճարնեից, վարորդական քննությունների վճարներից եւ այլ աղբյուրներից:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության արտաբյուջեն, ընդհանուր առմամբ, տարեկան մոտ 13 մլրդ դրամ է:



























