Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ երկրորդ նախագահը դեռ չի վերադարձել Հայաստան եւ չգիտի, թե երբ կվերադառնա Հայաստան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 18-ին չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը, քանի որ Հայաստանում չէր: