Հետընտրական երկնտրանքը կայանում է նրանում, կշարունակի արդյոք ընդդիմությունը գործել օրենքի շրջանակներում: Այդ մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա անձամբ նախընտրում է օրինական սցենարը, որի շրջանակներում երկու քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունն» իրենց առջեւ լուրջ խնդիրներ են դնում, եւ նախագահը պետք է մինչեւ վերջ հասցնի սկսած բարեփոխումները, կատարել տված խոստումները: Ըստ Մինասյանի, նա լիովին ի վիճակի է անել դա: Իր հերթին որոշակի խնդիրներ են ծառացել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի առջեւ, ով պետք է արդարացնի հավաքված քաղաքական կապիտալը:

«Կամ գործընթացները կգնան անկանխատեսելի սցենարով`  ներառյալ իրեն նախագահ ինքնահռչակելը: Իսկ մենք արդեն մեկ անգամ դրա ականատեսն ենք դարձել»,- ասել է Մինասյանը: Իրադարձությունների նման ընթացքը, ըստ Մինասյանի, ցանկալի չէ հայ հասարակության համար: