Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ խնդրի լուծման հարցում առաջընթաց չի կանխատեսում:

Պատասխանելով մինչեւ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք ընտրությունները ԼՂ հարցում հնարավոր առաջընթացի մասին NEWS.am-ի հարցին, Իսկանդարյանը նշեց, որ «ոչ մի փոփոխություն էլ չի լինի»: Նրա խոսքով` նախ Ադրբեջանում ընտրություններ չեն լինում այնպես, ինչպես դրանք տեղի են ունենում Հայաստանում: «Երկրորդ, որեւէ առաջընթաց չարժե սպասել մինչեւ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրությունները կամ դրանից հետո»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարեւան երկրում կայանալիք «ընտրություններին» ապա, ըստ Իսկանդարյանի, կհաղթի Իլհամ Ալիեւը եւ կշարունակի մնալ իշխանության: «Ադրբեջանում ընտրություններ տեղի չեն ունենում: Ադրբեջանը քաղաքական կամ քաղաքագիտականառումներով Կովկաս չէ, այն Կենտրոնական Ասիա է: Այդ առումով, մենք Վրաստանից եւս շատ տարբերվում ենք, բայց մեզ մոտ եւ Վրաստանում գործում է քաղաքական փոխհարաբերությունների նույն տիպը, իսկ Ադրբեջանում բոլորովին այլ վիճակ է: Այդ երկիրը կարելի է համեմատել Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի հետ: Դա այլ իրականություն է»,-ամփոփեց քաղաքագետը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am