Սիրիայում ազատ է արձակվել հունվարի կեսերին գերի ընկած հայ զինծառայողը: Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ազատ արձակված հայ զինվորականը Հակոբ Թունջյանն է:
Ռեիսյանի խոսքով` ներկայումս Թունջյանը գտնվում է անվտանգ վայրում եւ առողջական որեւէ խնդիր չունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիրիայում պատանդ վերցված զինծառայողների մեջ հայ կա: Պատանդ վերցրած խմբավորումը հայտարարություն էր տարածել այն մասին, որ գերիները հարցաքննվելու են, եւ, ելնելով նանց ցուցմունքներից, «հանցագործություն» գործածները կրելու են համապատասխան պատիժներ:




























