Ստամբուլի Էյուփի պետական հիվանդանոցում տեղի ունեցած խոշոր ծեծկռտուքը ֆիքսել է հիվանդանոցում տեղադրված անվտանգության տեսախցիկը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ փետրվարի 17-ին երեկոյան, Էյուփի հիվանդանոցում հիվանդների հարազատների միջեւ դեռեւս անհայտ պատճառով խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել։

Հիվանդանոցում գինովցած մի քանի հոգի սկսել են վիճել մեկ այլ հիվաննդի հարազատների հետ։ Վիճաբանությունն արագ վերածվել է ծեծկռտուքի, որի մասնակիցներից մեկն արձակել է տաբատը եւ կաշվե գոտիով է հարձակվել մյուսների դեմ։

Տեսագրության մեջ նաեւ երեւում է, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանակ է հանում, սակայն ի պատասխան, նրան հարվածում են կրակմարիչով։