Ամերիկյան դոլարի փոխարժեքը հայաստանյան ֆինանսական շուկայում ընտրություններից հետո կայունացել է 407 դրամին մոտ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 20-ին դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել՝ պահանջարկը եղել է 1դոլար/407 դրամ փոխարժեքով, իսկ առաջարկը՝ 1դոլար/407,50 դրամ փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարը կայուն է եւ սակարկվում է 406-407,5 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ: Եվրոն սակարկվել է մինչեւ 1,3434 դոլար փոխարժեքով: Եվրոյի ամրապնդմանը նպաստել է համաշխարհային տնտեսության նկատմամբ լավատեսական գնահատականների աճը: Այսօր միջազգային շուկաներում աճել են նաեւ արժեթղթերի գնանշումները:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,0502 ռուբլի:



























