Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն սեփական հողամասում առանց թույլտվության ոչ մետաղական հանք շահագործել: Ընդերքի մասին նոր օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով կարգավորվում են սեփական հողամասում ընդերքի շահագործման պայմանները:

Այսուհետ՝ իրավաբանական  անձինք եւ քաղաքացիներն իրենց սեփական հողամաuերի uահմաններում, շահույթ ստանալու նպատակ չհետապնդելով, տնտեuական եւ կենցաղային uեփական կարիքների բավարարման նպատակով անժամկետ կարող են իրականացնել ոչ մետաղական oգտակար հանածոների արդյունահանում` երկրի մակերեւույթից մինչեւ 2 մետր խորությամբ: Թույլ է տրվում նաեւ uտորերկրյա կառույցների շինարարություն` երկրի մակերեւույթից մինչեւ 5 մետր խորությամբ` առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման: