Արթիկ քաղաքում 40-ամյա Անդրանիկ Հաջաթյանը, ծեծելով կնոջը, պահանջել է, որ նա հեռանա տնից: Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
40-ամյա Անդրանիկ Հաջաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ հունվարի 17-ին, ժամը 0.30-ի սահմաններում, հարբած վիճակում, Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի իրենց բնակարանում կենցաղային հարցերով վիճաբանել է կնոջ՝ Ելենա Սիլկայի հետ եւ պահանջել տնից հեռանալ, որի ընթացքում բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ՝ քաշքշել է մազերից, ձեռքերով դիտավորությամբ հարվածել մարմնի տարբեր մասերին, պատճառել ֆիզիկական ցավ:
Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























