Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քլարա Քոուելը որոշել է թողնել ծխելը իր 102-րդ ծննդյան տարեդարձի նախաշեմին: Առաջին անգամ նա սկսել է ծխել 1931 թվականին, հաղորդում է The Daily Mail-ը:

Միսիս Քոուելը, ով մանուկ հասակում տուբերկուլյոզ է տարել, իր կյանքի ընթացքում ծխել է մոտ 60 հազար ծխախոտ, բայց իր ծննդյան 102-րդ տարեդարձից երկու շաբաթ առաջ, փետրվարի 17-ին նա որոշել է փոխել կենսակերպը եւ հրաժարվել այդ վատ սովորությունից: Նման որոշման պատճառը առողջության մասին մտահոգությունն է, ինչպես նաեւ հարազատների անհանգստությունը. Վերջիններս վախենում էին, որ ծխախոտից տանը կարող է հրդեհ բռնկվել:

«Մայրիկի երկարակեցության գաղտնիքը ծխախոտն է եւ վիսկիով թեյը, գումարած ծանր աշխատանքն ու աղքատությունը: Նա բոլորին ծառայում է մեծ ոգեւորությամբ»,-պատմել է Քոուելի 69-ամյա դուստրը` Լինդան: