Լեգենդար The Beatles քառյակի անդամ Ջոն Լենոնին սպանող Մարք Դեւիդ Չեփմենի` Նյու Յորքի ոստիկանության աշխատակից Սթիվեն Սփիրոյին ուղղված նամակները, հանվել են աճուրդի` 75 հազար դոլարով: Տորգերը կազմակերպել է Moments In Time աճուրդի տունը, որը մասնագիտացած է պատմական փաստաթղթերի վաճառքի ոլորտում:
Բոլոր նամակները գրել է Չեփմենը 1983 թվականին այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:
Սփիրոն հայտարարել է, որ պատասխանել է նամակներին, հույս ունենալով, որ մարդասպանը կբացահայտի իր արարքի դրդապատճառները:
Տարիներ անց ոստիկանը որոշել է վաճառել նամակները, որպեսզի փակի իր բժշկական ծախսերը:
Հիշեցնենք, որ Չեփմենը Ջոն Լենոնին գնդակահարել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, Նյու Յորքում:




























