Ազատության հրապարակում ժամը 24-ի սահմաններում մի քանի տասնյակ մարդ նստացույց են կազմակերպել։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը նստացույցը տեւելու է մինչեւ վաղը կայանալիք հանրահավաքը։ Հրապարակում, բացի Ժառանգություն կուսակցության անդամներից ներկա են նաեւ քաղաքացիներ, ովքեր սատարում են Րաֆֆի Հովհաննիսյանին։
Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում է Ազատության հրապարակի շրջակայքում, մոտենում պատահական անցորդների, ողջունում, զրույցում նրանց հետ։
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ հանրահավաքը կայանալու է փետրվարի 21-ին՝ ժամը 13-ին: Ըստ Հովհաննիսյանի, փետրվարի 20-ի հանրահավաքում արած հայտարարության, եթե փետրվարի 21-ին՝ ժամը 14-ին կամ 15-ին, Սերժ Սարգսյանը ժամանի Ազատության հրապարակ, ապա նրան կդիմավորեն խորը հարգանքով եւ միասին կհռչակեն 4-րդ հայկական հանրապետության` արդարության եւ իրավունքի երկրի ստեղծումը։





Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























