ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ հաստատել է, որ Հայաստանում H1N1 վիրուսի հետեւանքով (խոզի գրիպից) հղի է մահացել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Հաստատվել է նաեւ նույն վիրուսից 42-ամյա տղամարդու մահը։ Նախարարությունը հայտարարում է, որ ժամանակին բուժօգնության դիմելու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթեւ, բուժվում է արագ՝ առանց բարդությունների։ Իսկ ահա ուշ դիմելու դեպքում բարդությունների առաջացման հավանականությունը մեծ է։ Այս առումով խոցելի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդները»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























