Վլադիվոստոկում ԿԺԴՀ-ի քաղաքացի հինգ շինարարներ են մահացել: Ըստ նախնական տեղեկության` նրանք թունավորվել են ածխածնի օքսիդից, հայտնել են Պրիմորյեի ՌՔԿ-ից:
Բանվորների մարմինները հայտնաբերել են շինհրապարակում: Ենթադրվում է, որ գիշերն են մահացել` թունավորվելով ածխածնի օքսիդից:
Ոչ պաշտոնական աղբյուրներից պարզվել է, որ արտասահմանցիներն ապրել են շինհրապարակի վագոնում, որը ջեռուցվել է էլեկտրատաքացուցիչով:
Վագոնը բանալիով փակ է եղել, բանվորները չեն կարողացել ներսից բացել դուռը: Աղբյուրը պնդում է, որ բանալին դրսից եղել է փականի մեջ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Նախաքննության ընթացքում քննիչները կպարզեն կատարվածի բոլոր հանգամանքները:




























