Սպիտակ տունը ներկայացրել է Միշել Օբամայի պաշտոնական նոր լուսանկարը: Նկարում ԱՄՆ-ի առաջին տիկինը սեւ զգեստով եւ մարգարտի վզնոցով է:
2009թ. լուսանկարի համեմատ հիմնական տարբերությունը ճակատի մազափունջն է: Նոր կերպարով նա ներկայացել էր հունվարի 17-ին՝ 49-ամյակի օրը: Սակայն պարզվել էր, որ ծննդյան օրը նման փոփոխության միակ պատճառը չէր: Առաջին տիկինը դա հիմնավորել է «միջին տարիքի ճգնաժամով», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հայտնի մոդելավորող Կարլ Լագերֆելդին դուր չի եկել Միշելի նոր սանրվածքը: Նա հայտարարել է, որ առաջին տիկինը նմանվել է նորությունների հաղորդավարուհու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միշել Օբամայի պաշտոնական նոր լուսանկարը Սպիտակ տունը ներկայացրել էր հունվարին՝ երդմնակալությունից մի քանի օր առաջ:
Բարաք Օբամայի անձնական լուսանկարիչ Փիթ Սուզան նրան անմահացրել է Ձվաձեւ կաբինետում: Նրա կերպարում եւս փոփոխություններ կան՝ սպիտակ մազերը զգալի ավելացել են:




























