Մերձմոսկվայի Պուշկինոյում «խոզի գրիպից» 8 տարեկան երեխա է մահացել: Նրա մահվան փաստը հաստատել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարար Նինա Սուսլովնան, ով նշել է, որ ախտորոշումը վերջնական է:
Միաժամանակ, նախարարը պարզաբանել է, որ «խոզի գրիպը» դժվար է ախտորոշել, քանի որ հիվանդությունն ընթանում է սովորական վարակի պես:
Դրանից մեկ օր առաջ «Ռոսպոտրեբնադզորը» հաստատել է եւս մեկ նմանատիպ դեպք, այս դեպքում մահացել է մի աղջնակ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ փետրվարի 17-ին Մերձմոսկվայի Դմիտրովա ավանում A(H1N1) վարակից մահացել է 11-ամյա դպրոցական աղջիկը: Նրա հարազատները պնդել են, որ իրենց հաջողվել է երեխային հիվանդանոց տեղափոխել միայն երրորդ անգամ բժիշկներին դիմելուց հետո, հաղորդում է «Վզգլյադը»:
Ինչպես գրում է «Fontanka.ru»-ն, Խաբարովի բժիշկները A/H1N1 տիպի գրիպ են ախտորոշել Թաիլանդում հանգստացած երեխայի մոտ: Ներկայումս դպրոցական երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ:




























