Twitter-ում Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի միկրոբլոգում ավելի քան 3 մլն մարդ է գրանցվել, եւ նրա լսարանը շարունակում է աճել: Հիշեցնենք, որ Պոնտիֆիկը իր պաշտոնը կլքի փետրվարի 28-ին:

Հռոմի Պապն իր միկրոբլոգում առաջին հաղորդագրությունը գրել է 2012-ին դեկտեմբերի 12-ին: Նրա էջում գրված է եղել. «Հարգելի ընկերներ, ուրախությամբ միանում եմ ձեզ Twitter-ում»:

Միայն առաջին շաբաթում Հռոմի Պապի միկրոբլոգում գրանցվել է 2 մլն մարդ: Ինչպես գրում է «ԱԻՖ»-ը, ներկայումս միկրոբլոգի անգլիական տարբերակը կարդում է 1,6 մլն մարդ, իսպանականը` 700 հազար մարդ, իտալականը` 330 հազար մարդ: Նույնիսկ լատինական տարբերակն ունի ավելի քան 21 հազար հետեւորդ: