Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի երկու ընտանիքների անդամների կազմակերպած խառնաշփոթը, կրակոցները, կռիվները եւ մեքենաներով հետապնդումները քիչ էր մնացել վերածվի միջպետական մակարդակով հաշիվներ պարզելու:
Հարսնացուին փախցնելու պատճառով փետրվարի 19-ի երեկոյան զանգվածային ծեծկռտուքի մասին վարկածը հաստատվել է: Աղջիկն ընդամենը 16 տարեկան է: Նա վերջերս էր Պետերբուրգ տեղափոխել, իսկ ադրբեջանցի երկու գերդաստանների միջեւ հակասությունը վաղուց էր սկսվել: Ընդ որում, դրան ներգրավված են ոչ միայն Պետերբուրգում ապրող ադրբեջանցիները, այլեւ Ադրբեջանի Երմաշլի գյուղի նրանց հարազատները, գրում է «Ֆոնտանկան»:
Խմբագրությունը պարզել է, որ սիրահար երիտասարդը, չստանալով ավագների համաձայնությունը, հարսնացուին փախցրել է:
Աղջիկն օգնության է կանչել հարազատներին: Միջամտել են նաեւ այն տղայի հարազատները, որին սիրում է առեւանգված աղջիկը:
Քննության վարկածով՝ նախապես հաշիվները փորձել են պարզել հայրենիքում, իսկ փետրվարի 19-ին թշնամի ընտանիքների անդամները ծեծկռտուղք էին կազմակերպել Պետերբուրգում: Սկզբում կռիվը կանխել էր ոստիկանությունը, այնուհետեւ հակառակորդներին փորձել էր սաստել Պետերբուրգի ադրբեջանական սփյուռքը:
«Այժմ կարեւոր է, որպեսզի բոլորը ողջ մնան», - «Ֆոնտանկայում» կատարվածը մեկնաբանել է Պետերբուրգում Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովը: Նա բացատրել է, որ Ադրբեջանում արդեն վաղուց ոչ մեկ ոչ ոքի չի փախցնում: Ըստ նրա՝ Ադրբեջանում բարքերն արդեն եվրոպական են, իսկ հարսնացուի առեւանգման դեպքերը՝ եզակի:
«Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում Գուդսի Դուրսունը պատմել է իր հայրենակիցների նաեւ այլ ավանդույթների մասին: «Ադրբեջանում այսպիսի ավանդույթ կա՝ հարսանիքի ժամանակ կրակում են, հետո, սովորաբար, կռվում: Սակայն Պետերբուրգի ոստիկանությունը շատ օպերատիվ է արձագանքել եւ կանխել է այդ ամենը», - ասել է նա:
Պետերբուրգի իր հայրենակիցներին է դիմել Ադրբեջանի ազգային-մշակութային միության նախագահ Վագիֆ Մամիշեւը՝ կոչ անելով խստորեն հետեւել ՌԴ-ի օրենսդրությանը»:




























