Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին առաջարկում է գարու, կորնգանի, եգիպտացորենի եւ առվույտի էժան ու բարձրորակ սերմեր: ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ին հավանություն տվեց նշված կուլտուրաների զարգացման ծրագրին:

Սերմերի մի մասը ներկրվել է, մյուս մասը ձեռք է բերվելու տեղական սերմարտադրող ընկերություններից:

Սերմացուները կբաժանվեն հետեւյալ չափաքանակներով. գարնանացան գարի՝ 850 տոննա, եգիպտացորեն՝ 11 տոննա, առվույտ՝ 37 տոննա, կորնգան՝ 530 տոննա:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սերմացուները գյողացիներին կբաժանվեն շուկայականից էժան, իսկ կառավարությունը 40%-ով կսուբսիդավորի գինը: Տ. Սարգսյանը հատկապես կարեւորեց կորնգանի զարգացման ծրագիրը, որը թույլ կտա լուծել անասնակերի խնդիրը: