Անապայում ձերբակալվել է Լիպեցկից պատգամավոր Միխայիլ Պախոմովի առեւանգման եւ սպանության երկրորդ պատվիրատուին:
Պատգամավորին մտցրել էին տակառի մեջ եւ ցեմենտ լցրել: Ձերբակալված Կրասնոդարի 55-ամյա բնակիչ, գործարար Սերգեյ Կրասովսկին է:
Առաջին պատվիրատուն Մոսկվայի մարզի նախկին փոխնախարար Եվգենի Խարիտոնովն էր, իսկ սպանությունը տեղի է ունեցել 80 մլն դոլար պարտքի պատճառով:
Ավելի վաղ, հետաքննության շրջանակներում ձերբակալվել էին եւս ութ մարդ, այդ թվում` Եվգենի Խարիտոնովը:
Ձերբակալվածներից հինգը կասկածվում են Միխայիլ Պախոմովի առեւանգման, մյուս երեքը` ունեցվածքի գողության մեջ:
Հանցագործները փորձել են ծեծի միջոցով Պախոմովից ստանալ պարտքը, սակայն «գերագնահատել» են իրենց հարվածների ուժը եւ սպանել պարտապանին: Պախոմովը հարուստ քրեական անցյալ ուներ, իսկ 2003-ին անդամակցել էր իշխպող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը:




























