Փետրվարի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում,   «ՎԱԶ-2110»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 9-րդ կմ-ին  դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել քարերին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: