Մոսկվայի Սավելովյան դատարանը, Շերլոք Հոլմսի լեգենդար դերակատար, դերասան Վասիլի Լիվանովի եւ նրա կնոջ` Ելենայի, հայցի հիման վրա, սահմանափակել է նրանց նախկին հարսի ծնողական իրավունքները` կապված քրոնիկ ալկոհոլիզմով տառապելու հետ:

Նրանց որդու նախկին կնոջը` Եկատերինա Խրուստալյովային ուղարկել են հարկադիր բուժման, իսկ 10-ամյա թոռնուհուն` Եվային, փոխանցել են տատիկին ու պապիկին: Մինչ այդ աղջիկն ապրել է Մոսկվայի մանկատներից մեկում: Մայրը նրան մանկատնից վերցնում էր շաբաթական երկու անգամ:

Երեխայի համար դատական պայքարն ընթանում է ավելի քան 4 տարի, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

2009 թվականի դեկտեմբերին Վասիլիի 36-ամյա որդին` Բորիս Լիվանովը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման` ծեծկռտուքի ժամանակ մարդ սպանելու համար: