Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են Արցախում կարի արտադրության զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է գործարարի կողմից այս ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կարի արտադրությունը Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից էր եւ այստեղ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները այդ ուղղության դինամիկ առաջընթացը ապահովելու համար:



























