«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 21-ին, ժամը 18.00-ին Ազատության հրապարակում հերթական հանդիպումը կունենա քաղաքացիների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին, թե ո՞րն է որոշման փոփոխության պատճառը, քանի որ նախագահական նստավայրից դուրս գալուց հետո նա ասել էր, որ վաղը ժամը 17.00-ին է հանդիպելու քաղաքացիների հետ, Մարտիրոսյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները կհրապարակի վաղվա հանդիպմանը, իսկ այսօր Ազատության հրապարակում պարզապես հանդիպում է  նախատեսված քաղաքացիների հետ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am