Երեք տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկը քվեարկության արդյունքների զգալի փոփոխության չի հանգեցրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Սմբատյանի խոսքով, թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկ է իրականացվել երկու տեղամասերում` 0/5 ու 2.3, իսկ թիվ 3 ընտրատարածքում` 3/33 ընտրատեղամասում:
«Վերահաշվարկի արդյունքում թեկնածուների ձայները փոխվել են երկու-երեք ձայնով, զգալի փոփոխություններ չկան»,- նշել է Սմբատյանը:
Նա նաեւ հաղորդել է, որ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք վերահաշվարկներ էին իրականացրել թիվ5 եւ թիվ 2 ընտրատարածքներում, քանի որ ներկայա չեն եղել ձայների հաշվման ժամանակ, սակայն նրանց պահանջները անհիմն են եղել, եւ վերահաշվարկ չի կայացել:




























