Ստամբոււլի տեքստիլ ֆաբրիկաներից մեկում գործել են աշխարհում ամենամեծ սվիտերը, հաղորդում է TVR տեղեկատվական ռեսուրսը։ Հսկայական սվիտերն այժմ զարդարում է ֆաբրիկայի շենքի մուտքը։
Գինեսի գրքի ներկայացուցիչները տեքստիլ արտադրանքը պաշտոնապես մոլորակի վրա ամենամեծն են ճանաչել։
Սվիտերը գործել են մոտ մեկ ամիս։ Դրա երկարությունը 45 մետր է, լայնությունը՝ 18։ «Հսկայական» սվիտերի ստեղծողները տեղեկացրել են նաեւ, թե որքան բուրդ, էլեկտրաէներգիա եւ այլ պաշարներ են ծախսվել դրա համար, որոնք պետք է խնայել եւ խելամիտ օգտագործել։
Haberler-ը հաղորդում է, որ Գինեսի ռեկորդների գիրք մտած սվիտերի նախատիպը մի միջոցառման ժամանակ հագել են ԵՄ հարցերով նախարար, Թուքիայի գլխավոր էմիսար Էգեմեն Բաղըշը եւ Բայրամփաշայի քաղաքապետ Աթիլա Այդիները։



























