Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձեւաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման լուսաբանման ձեւաչափը:

«Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձեւաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների եւ պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձեւաչափի մասին, ինչը եւ իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում եւ մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»: