ԱՄՆ-ում 16 հազար դոլարով վաճառվում է հազվագյուտ սեւ-սպիտակ օձ՝ երեքմետրանոց էգ թագավորական պիթոն:
Օձի տեր Քոլին Ուիվերը վաճառքի մասին հայտարարությունը տեղադրել է East Coast Reptile Breeders-ում։
Նա պնդում է, որ իր հատուկ սելեկցիայի արդյունքում տեղծված թագավորական պիթոնի այդ էգից բացի, աշխարհում նման երանգի միայն երկու նմուշ կա, որոնցից մեկին դարձյալ ինքն է ստացել։
Ուիվերը բացատրում է, որ նման տեսակի «մուտացիաները բոլոր տեսակի օձերին դարձնում են ոչ միայն զվարճալի եւ տպավորիչ, այլեւ ձեռնտու բազմացման համար»։
Հայտնի է, որ որոշակի արդյունքներ ստանալու համար կարող են մի քանի տարի պահանջվել, քանի որ թագավորական պիթոնները իրենց ողջ կյանքի ընթացքում կարող են թողնել ընդամենը 6 ձու, հաղորդում է «ԻնտերՆովոստին»։




























