Բրիտանական թագուհի Եղիսաբեթ II –ի ամուսինը` 91-ամյա արքայազն Ֆիլիպը, ով հայտնի է իր ոչ կոռեկտ արտահայտություններով, ֆիլիպինցի բուժքրոջն ասել է, թե հավանաբար նրա երկիրը «կիսով չափ» դատարկվել է այն պատճառով, որ նրա բազմաթիվ հայրենակիցներ աշխատում են բրիտանական առողջապահական համակարգում: Էդինբուրգի դուքսն իր այդ ռեպլիկն արել է Լոնդոնում նոր կարդիոլոգիական կենտրոնի բացման ժամանակ:
Նշվում է, որ հիվանդանոցի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել դուքսի խոսակցությունը բուժքրոջ հետ, սակայն միաժամանակ նկատել է, որ վերջին շրջանում հաստատությունը Ֆիլիպիններից աշխատողների հավաքագրման ուղղությամբ որեւէ արշավ չի իրականացրել, հաղորդում է BBC-ն:




























