Սերժ Սարգսյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա մեկժամանոց հանդիպումը չի տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մի շարք պաշտոնյաների համար ցանկալի արդյունք:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ Ս. Սարգսյանը կտրուկ հրաժարվել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ նշանակելու մտքից: Փոխարենը նա Րաֆֆուն առաջարկել է պաշտպանել իր կառավարության կողմից ներկայացվելիք ծրագիրը եւ մաս կազմել իշխող կոալիցիային: Հովհաննիսյանը կպատասխանի այսօր:

Մինչ այդ նկատենք, որ երկրորդ տեղը զբաղեցրած ՀՀ նախագահի նախկին թեկնածուի հետ Ս. Սարգսյանը «դու»-ով է խոսել: «Մի տեսակ տխուր ես,Րաֆֆի»,-հանդիպման սկզբում ասել է նա: Այս փաստը հատկանշական է այն առումով, որ դեռ ամիսներ առաջ՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցած ՀՀԿ համագումարի ժամանակ Ս. Սարգսյանն իր կուսակցության անդամներին ասել էր. «Հայաստանի քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ եւ ուղղակի, եւ փոխաբերական իմաստով»: