Թերթը գրում է, թե առաջիկայում ՀՀ կառավարությունում նոր հաստիքներ կավելանան: Նորանշանակ վարչապետն ասուհետ երեք տեղակալ կունենա: Վարչապետի մեկ առաջին տեղակալ եւ երկու այլ տեղակալներ:
Մեր աղբյուրների հավաստմամբ, ՀՀ վարչապետի առաջին տեղակալ կնշանակվի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա փոխարեն Պաշտպանության նախարար կնշանակվի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ Արմեն Երիցյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ: Ըստ չճշտված տվյալների՝ արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի ՀՀԿ երիտասարդ կադրերից Խաչիկ Ասրյանը:




























