Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը իսպանական Մարբելիեում հավաքի ժամանակ Դոնեցկի «Մետալուրգի» կազմում հերթական հրաշքն է գործել։ Ուկրաինական ակումբը ընկերական խաղ է անցկացրել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ եւ այն ավարտել ոչ-ոքի։ Թիմերը մեկական գոլ են խփել։ Սակայն հիշարժան էր երկրորդ խաղակեսում Հենրիկ Մխիթարյանի խփած գոլը։ Նա տուգանային հրապարակում աջ կողմից ստանալով գնդակը, մեջքով կանգնած լինելով հակառակորդի պաշտպանի հանդեպ, իր ոտքերի արանքից հմտորեն բաց թողեց գնդակը՝ բոլորովին շփոթեցնելով հակառակորդին, այնուհետեւ շրջվելով հասավ գնդակին ու գեղեցիկ կերպով,ոտնաթաթի դրսի մասով այն ուղարկեց դարպասի աջ անկյունը։ Այս դրվագը գեղեցիկ ֆուտբոլի դասական օրինակ կարելի է համարել։
Հենրիկ Մխիթարյանի վարպետությունը աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ, ինչն իհարկե շատ ուրախացնող փաստ է։




























