Խոջալուի իրադարձությունները կզմակերպվել են ադրբեջանցիների կողմից, հայերը որեւէ կապ չունեն դրա հետ: Այդ մասին հայտարարել է Արցախյան պատերազմի հերոսներից գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Դրա եւս մեկ ապացույց է այն, որ տեղի ունեցածից երկու օր անց ադրբեջանական կողմը հայտնեց զոհերի անունները, թեեւ մեզ չէին հարցրել: Բացի այդ, մահմեդական օրենքներով մահացածներին պետք է թաղել նույն օրը, բայց ադրբեջանցիները հատուկ պահել էին, որ ցույց տային»,- ընդգծել է Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Գեներալը նկատել է, թե ադրբեջանցիների կողմից կազմակերպած ողբերգությունը Ադրբեջանն օգտագործումէ հակահայկական քարոզչության համար: «Ժամանակին Հեյդար Ալիեւը հասել էր նրան, որ խոսում էր «հազար զոհերի» մասին: Դա գեբելսյան քարոզչություն է, իսկ «խավիարային» դիվանագիտությունը թույլ է տալիս հասնել միշարք երկրներում «Խոջալուի ցեղասպանության» ճանաչման»,- ասել է Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























