«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 22-ին կազմել է 408.96 դրամ: Այսպիսով՝ ամերիկյան դոլարի փոխարժեքը մոտ 1 շաբաթ տեւած կայունությունից հետո կտրուկ բարձրացել է՝ 0.48%-ով կամ 1.96 դրամով: Բորսայում այսօր վաճառվել է 1.4 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ տեղերում բարձրացել է մինչեւ 408 դրամ, իսկ վաճառքինը՝ 411 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր վերականգնել է նախորդ օրվա կորցրածը եւ սակարկվում է 1.3225 դոլարի մակարդակին մոտ: Գերմանիայի գործարար միջավայրի պայմանների վերաբերյալ այսօր հրապարակված տվյալները լավատեսական են:

Ռուսաստանի կենտրոնական բանկը զգալի բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,3596 ռուբլի: