Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չորլուի շրջանի Ահըմեմեթ գյուղում զազրելի դեպք է տեղի ունեցել։

Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝  Չորլուի շրջանի Ահըմեմեթ գյուղի 4 բնակիչներ (30, 20, 22  եւ 43 տարեկան) ձերբակալվել են համագյուղացի, 22-ամյա մտավոր հետամնաց Գ.Ք.-ին բռնաբարելու մեղադրանքով։

Խմբակային բռնաբարության մասին հայտնի է դարձել, երբ համագյուղացիներից մեկը ականատես է եղել տեղի ունեցածին եւ հայտնել իրավապահներին։

Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Գ.Ք.-ն բռնաբարության է ենթարկվել։ Գ.Ք.-ի եւ դեպքի ականատեսի վկայությամբ ձերբակալվել են 4 կասկածյալներ։