Թուրքական TV8 հեռուստաընկերության եթերում երիտասարդ հաղորդավարուհիների հյուր գնացած Թուրքիայի սեռական առողջության ինստիտուտի տնօրեն, պրոֆ. Ջեմ Քեչեն խոսել է «երջանիկ ամուսնություն» եւ «երջանիկ սեռական կյանք» թեմաներից։

Թուրքական Aktifhaber կայքի փոխանցմամբ՝ սեռական առողջության մասնագետն իր խոսքերում այնքան ազատ եւ անկաշկանդ է եղել, որ դրանք խիստ զարմացրել եւ ամաչեցրել են, թե հաղորդավարուհիներին, թե հեռուստադիտողներին։

Թուրք պրոֆեսորը, անդրադառնալով պատկերացումներն ու երեւակայությունները սեքսի մեջ թեմային, նշել է, որ եթե ձեր հարեւանի կին գեղեցիկ է, կարող եք մտքում նրան պատկերացնել եւ սիրով զբաղվել ձեր կնոջ հետ։ Հաղորդավարուհիներից մեկն առարկել է, թե նման բան անելը բարոյական հանցանք է, ինչին ի պատասխան, պրոֆեսորը հակադարձել է, թե հանցանք չի քանի որ դա ընդամենը միտք է, իսկ հանցանք կլինի, եթե դա իրականում տեղի ունենա։ Այս խոսքին եւս պատասխանել է հաղորդավարուհիներից մեկը՝ հիշեցնելով, որ Թուրքիայում մտքերի համար ձերբակալվածներ էլ կան։ «Իհարկե, ճիշտ եք, դա էլ Թուրքիայի ամոթն է»,-ասել է պրոֆեսորը։