Կանխատեսվում է, որ 2013 թ. առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճի տեմպերը որոշակի կարագանան՝ հունիսի վերջին հասնելով 4.5%-ի: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի գնաճի հաշվետվությունում:
Կանխատեսվել է, որ 2013 թ. առաջին ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն լինի, քանի որ ակնկալվում է համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղ վերականգնում:
Ներքին տնտեսությունից գների վրա եւս ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն: Ըստ էության՝ ԿԲ-ն գնաճի տեմպերի արագացումը պայմանավորում է գյուղմթերքների հնարավոր գնաճով՝ չհավատալով նախորդ տարվա նման բարձր բերքի ստացմանը:
Հետաքրքիր է, որ ԿԲ հաշվետվության մեջ ակնարկ չկա գազի գների հնարավոր թանկացման մասին:



























