Կոլումբիայում հաստատվել են շրջանառվող լուրերը, թե ջունգլիներում այսպես կոչված  «չշփող» հնդկացիների ցեղախումբ է բնակվում: Գիտնականների խումբը հնդկացիներին  նկատել է Կակետա եւ Պուտումայո գետերի միջեւ ընկած արեւադարձային անտառում, որը գտնվում է Ռիո Պուրի ազգային պարկի տարածքում, հաղորդում է  «Smithsonian Magazine» պարբերականը:

Մասնագետները տարածքը հետազոտել են  փոքր օդանավով: Սկզբում նրանք ծառերի միջեւ հնդկացիների ավանդական խրճիթ են նկատել: Մեծացնելով արված լուսանկարները` նրանք խրճիթի մոտ ավանդական «հագուկապով» կնոջ են նկատել:  Նրա մարմնի վերին մասն ու դեմքը ներկված է եղել, ներքեւի մասում ազդրակապ է կրել:

Գիտնականների կարծիքով` հայտնաբերված խրճիթները պատականում են բնիկ Յուրի եւ Պասե ցեղախմբերին: