Ավստրալիական առեւտրի կենտրոնն արգելել է երեխաներին բղավել, ում ծնողները գնումներ կատարելիս թողնում են նրանց խաղային գոտում։ Սիդնեյի մոտ գտնվող կենտրոնի վարչակազմը համապատասխան որոշում ընդունել է, երբ երեխաների գոռոցներից բողոքել են հաճախորդները։

Dee Why Grand կենտրոնի մենեջերի խոսքով, երեխաներն իրոք հաճախ են դուրս վազում խաղային գոտուց, վազվզում են հասարակական սննդի գոտում, դրանով նյարդայնացնելով հաճախորդներին, ովքեր որոշել են մի փոքր սնվել։

Կազմակերպության ներկայացուցիչ մի կին հայտարարել է, որ երբեմն ինքն էլ, խաղային գոտուց բավականին հեռու գտնվող իր սենյակում լսում է երեխաների ճիչները։ Դրանից բացի, կենտրոնի աշխատակիցները խուսափում են այցելել այդ գոտիներ։

Առեւտրի կենտրոնն այժմ խաղային գոտուց ոչ շատ հեռու հայտարարություն է տեղադրել, որում ասված է, որ ծնողները պետք է ուշադիր հետեւեն երեխաներին եւ նկատի ունենան, որ վարչակազմը մտադիր չէ հաշտվել երեխաների ճիչերի հետ։ Հայտարարութունը ցնցող քննարկում է առաջացրել ավտրալիական ֆորումներում, որտեղ ծնողներն իրենց վրդովմունքն են արտահայտել արգելքի կապակցությամբ, գրում է «Versii.com»-ը։

Թե ինչպես է առեւտրի կենտրոնը պատրաստվում պատժել խախտողներին, հայտնի չէ: