ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փետրվարի 22-ին որոշել է դադարեցնել F-35 կործանիչների թռիչքները: Դա կապված է տեխնիկական անսարքությունների հետ, որոնք հայտնաբերվել են Քալիֆորնիայի նահանգում փորձնական թռիչքների ժամանակ:
Խոսքը կործանիչի շարժիչի տուրբինի մոտ առաջացած ճեղքի մասին է, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչը մշակել է Lockheed Martin ընկերությունը: Այդպիսի մի օդանավի արժեքը կազմում է մոտավորապես 197-237 մլն դոլար:
F-35-ի մշակման, գնման եւ շահագործման համար ԱՄՆ-ը նախատեսում է առաջիկա 50 տարում ծախսել 1,5 տրլն դոլար: Պենտագոնը մտադիր է գնել 2,4 հազար այդպիսի օդանավեր` ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ ծովային հետեւակի համար:




























