Վիետնամի հարավում գտնվող Հոշիման քաղաքի պահեստներից մեկում պայթյունի արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել:

Պայթյունը տեղի է ունեցել հրավառության տեխնիկայի 58- ամյա մասնագետ Լի Մին Ֆիոնգի տանը: Պահեստի էր վերածվել հենց նրա տան մի մասը: Զոհերի թվում է նաեւ նրա 6-ամյա դուստրը:Նախնական տվյալներով, պայթյունը պատահաբար է տեղի ունեցել: