Իտալիայի խորհրդարանական ընտրություններում, ըստ exit-polls-ի արդյունքների, առաջատարը ձախ կենտրոնամետ կոալիցիան է` Դեմոկրատական կուսակցության նախագահ Պյեռ Լուիջի Բերսանիի գլխավորությամբ:

Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած աջ կենտրոնամետ դաշինքը զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընտրատեղամասերի մոտ հարցումների համաձայն, որը ներկայացնում է Sky TG24 հեռուստաալիքը, խորհրդարանում ձախ կենտրոնամետները հավաքում են 34,5 տոկոս, իսկ աջ ուժերի կոալիցիան` 29 տոկոս: Սենատում Բերսանին ունի 37 տոկոս, Բեռլուսկոնին` 31 տոկոս, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սպասվում է, որ առաջին պաշտոնական տվյալները Իտալիայի ՆԳՆ-ն կհրապարակի այսօր ուշ երեկոյան: