Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալեմը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին եւ ղեկավարությանը, ինչպես նաեւ անձամբ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, միջազգային ասպարեզում սկզբունքային դիրքորոշման, ինչը խոչընդոտել է սիրիական ճգնաժամի ուժային լուծմանը, ինչպես դա եղավ Լիբիայի դեպքում:

Լավրովի հետ հանդիպման նախօրեին Ալ-Մուալեմը հայտարարել է, որ ներկա պահին տեղի ունեցողը ահաբեկչական պատերազմի հայտարարում է, որի մասին է վկայում 28 երկրներից «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայինների մասնակցությունն այդ պատերազմին, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Սիրիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկրի կառավարությունը հանդես է գալիս համակարտության խաղաղ կարգավորման օգտին, որի մասին է վկայում հունվարի 6-ին Բաշար Ասադի ներկայացրած քաղաքական ծրագիրը: