Երեւանի քաղաքապետարանը այսօր` փետրվարի 25-ին, ի գիտություն  է ընդունել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` մարտի 1-ին ժամը 17.00-19.45 Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետրանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել  Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների դիմումը Ազատության հրապարակում փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին, ժամը 15.00-19.00 հավաք անցկացնելու վերաբերյալ։ Մարտի 1-ին հավաք անցկացնելու դիմումը քննարկման փուլում էր, քանի որ այդ օրը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու համար դիմել է նաեւ ՀՀՇ-ն։ «Ժառանգությունը» դիմել է նաեւ Ազատության հրապարակում մարտի 3-25-ը ամեն օր հավաքներ անցկացնելու դիմումով, ինչը դեռ քննարկման փուլում է: